Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Լսեք՝ կարո՞ղ է պրոբլեմը մենք ենք եւ մեր իշխանությունը, դա էլ ենք դատել… Կարող է լկտի լինի՝ այս դատում մենք ոչ թե մեղադրյալ ենք, մենք մեղադրող ենք». Փաշինյան

Մայիս 28,2021 13:51

«Մենք այդպես էլ չենք հասկանում, ժողովուրդ ջան, որ մեզ ասում են՝ դավաճան, պետք չի վիճել: Պետք է ասել՝ լավ, բացատրեք, ձեւակերպեք մեղադրանքը, ինչում է մեր դավաճանությունը: Մեզ մեղադրում են պատերազմից չխուսափելու մեջ: Ես ասել եմ՝ խուսափող էիք՝ 2016-ին խուսափեիք: Դա նախերգանքն էր»,- ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Աջափնյակ վարչական շրջանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների հետ հանդիպմանը:

Խոսելով ներկա սահմանային իրավիճակի մասին՝ Փաշինյանն ասաց, որ աշխարհը սահմանազատման եւ սահմանագծման ձեւը գիտի. «Ես միջազգային հանրությանն եմ դիմել՝ առաջին հերթին ՌԴ-ին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին: Պարզ բան եմ ասում: Հիմա Ադրբեջանն եկել է, ասում ենք՝ պիտի դուրս գաս, ասում է՝ մի րոպե, ինչո՞ւ ես այսպես ագրեսիվ արձագանքում, մենք ընդամենը այս քարտեզն ունենք, ասում ենք, որ սա մեր տարածքն է: Մենք էլ ասում ենք՝ քարտեզ ունենք, որ սա մեր տարածքն է: Եթե իրոք խնդիրը սահմանային ճշգրտման մեջ է, ասում ենք՝ եկեք Սոթքից մինչեւ Խոզնավար զորքերը հետ քաշենք, թող գնան մշտական տեղակայման վայրեր ու միջազգային հովանու ներքո հանենք՝ տեսնենք սահմանը որտեղով է անցնում»:

Խոսելով սահմանազատման եւ սահմանագծման հարցով հանձնաժողով ստեղծելու մասին փաստաթղթից, որը համացանցում էր հայտնվել՝ Փաշինյանն ասաց, որ զարմանում է՝ ի՞նչ կա այդ փաստաթղթի մեջ: Հորդորեց գնալ ու ամենաքննադատական աչքով նայել՝ սահման չպե՞տք է ունենանք. «Ի՞նչ կապ ունի Ղարաբաղի հարցը, թե Սեւ լճի սահմանը որտեղով է անցնում, կապ ունի՞ Խոզնավարի հատվածում որտեղով է անցնում: ՌԴ-ն, ԵԱՀԿ-ն ասում են՝ Ղարաբաղի հարցը լուծված չի: Ի՞նչ կապ ունի դա մեր պետական պարսպի հետ: Իմ գնահատականն այն է, որ ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ հայաստանյան որոշ ուժեր ուզում են պատերազմ հրահրել: Գուցե նախկինում իրենց ունեցած պայմանավորվածություններն ուզում են այդ պատերազմի միջոցով իրագործել: Մենք համաձայն չենք դրա հետ: Այսօր այն, ինչ Հայաստանում տեղի է ունենում, ազգային ազատագրական պայքար է՝ հանուն ինքնիշխանության, հանուն անկախության»:

Փաշինյանը խոսեց ինքնաքննադատությունից, այդ թվում՝ աթոռից կառչած լինելուց ու դա արդարացրեց այսպես՝ հանրությունից ստացել է հազարավոր ուղերձներ, թե՝ «մեզ մենակ չթողնես, եթե թողնես, իսկական դավաճան ես». «Ես եկել եմ եզրակացության, որ մենք իրավունք չունենք հանձնվել: Մենք, պարոն Պապիկյանը, քննարկել ենք՝ լսեք՝ կարո՞ղ է պրոբլեմը մենք ենք եւ մեր իշխանությունը, դա էլ ենք դատել, դա էլ ենք քննել եւ տեսել ենք, որ ոչ, պրոբլեմը ուրիշ տեղ է, մեզ ուզում են զրկել պետականությունից, ինքնիշխանությունից, անկախությունից, քաղաքացիությունից: Մենք չենք կարող պայքարի այս գիծը թողնել ու փախնել: Կներեք, կարող է լկտի լինի՝ այս դատում մենք ոչ թե մեղադրյալ ենք, մենք մեղադրող ենք, որովհետեւ այն, ինչ տեղի է ունեցել 30 տարի, առնվազն 90 թվից իմ հոդվածներում գրված է՝ Ղարաբաղի մասով, մնացած բոլոր մասերով էլ: Ես չեմ ասում՝ մենք հաղթելու ենք, մենք չենք հաղթելու, ժողովուրդն է հաղթելու: Եթե մենք թողնենք փախնենք այս ընտրություններից, ժողովրդին հաղթելու շանսից կզրկենք: Մենք այստեղ ենք, որ ժողովուրդը հաղթի ու ժողովուրդը պետք է հաղթի»,- ասաց Փաշինյանն ու արժանացավ ծափերի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31