Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Վարդանյան. Միգուցե Փաշինյանը փորձում է համաձայնությունների հասնել Ադրբեջանի հետ, որը ԱԳ նախարարի սրտով չէր. Ա1+

Մայիս 28,2021 13:34

Անվտանգության խորհրդի նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հնչեցրած առաջարկի և ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականի վերաբերյալ «Ա1+»-ը զրուցել է քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ։

-Պարոն Վարդանյան, ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի պաշտոնական առաջարկը՝ ուղղված միջազգային հանրությանը, նաև Ադրբեջանի կառավարությանը, Սոթք-Խոզնավար հատվածում միջազգային դիտորդներ տեղակայելու վերաբերյալ։

-Կարծում եմ՝ նորմալ առաջարկություն է, քանի որ կա սահմանային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Որպեսզի այն չվերածվի բախումների կամ պատերազմի, դրա լուծման լավագույն միջոցը այնտեղ դիտորդներ տեղակայելն է, որից հետո կողմերը աշխատանքներ կկատարեն սահմանային կետերի որոշման ուղղությամբ։

-Ի՞նչ եք կարծում՝ Ադրբեջանը իրո՞ք սահմանների ճշգրտման խնդիր ունի՞ և կհամաձայնի՞ այս առաջարկին։

-Իրենք ավելի շատ փորձում են խնդիրներ ստեղծել հայ-ադրբեջանական սահմանին, որպեսզի նոր բաներ կորզեն Նիկոլ Փաշինյանից, բայցի այդ՝ լարվածություն են ուզում ստեղծել, հավանաբար՝ Ալիևը փորձում է հասնել նրան, որ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի հետ ստորագրի խաղաղության պայմանագիր և ճանաչի այդ երկրի տարածքային ամբողջականությունը։ Բայց եթե Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանի՝ դիտորդներ տեղակայելու առաջարկին էլ չհամաձայնի, սա մեզ լրիվ լեգիտիմ իրավունք է տալիս ռազմական ճանապարհով լուծել այս խնդիրը։

-Խնդրում եմ անդրադառնանք նաև Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականին ԱԽ նիստից հետո։ Ըստ ձեզ՝ ինչո՞վ է սա պայմանավորված։

-Դժվար է կոնկրետ պատճառ ասել, որովհետև նախանշաններ չկային, բայց ակնհայտ է, որ իշխանության մեջ էլ կան սուր տարաձայնություններ։ Ստեղծված իրավիճակը այդքան էլ բարվոք չէ մեզ համար և հենց դրանով է պայմանավորված ԱԳ նախարարի հրաժարականը։ Միգուցե Նիկոլ Փաշինյանը փորձում է ինչ-որ համաձայնությունների հասել Ադրբեջանի հետ, որը նախարարի սրտով չէր․ տարբեր կարող են լինել պատճառները։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31