Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը
Մայիսի 28-ը հայ ժողովրդի հերոսական ուղու փառավոր էջերից մեկն է` Սարդարապատի հերոսամարտում տարած հաղթանակի և Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման օրը:
Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի, դրանից առաջ և հետո հերոսամարտերում կռած հաղթանակների պատմական-քաղաքական նշանակությունն ու խորհուրդը մեզ պիտի առաջնորդեն դեպի նոր հաղթանակներ:
Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային վերջին զարգացումները նոր բովանդակություն են հաղորդել հայոց պետականության մարտահրավերներին, որոնց հաղթահարումը առավել, քան երբևէ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնական ռացիոնալ մոտեցումներ է պահանջում:
Կարդացեք նաև
Ուրեմն` համախմբվենք
հանուն հայոց լինելիությա´ն,
հանուն գալիք հաղթանակների´,
հանուն նրա, որպեսզի սերունդներին ժառանգենք արժանապատի´վ Հայաստան:
Փա՜ռք հայոց պետականությանը,
Փա՜ռք հայ ժողովրդին,
Փա՜ռք մեր հերոսներին: