Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես էլ ասում եմ, որ Գանձակը բուն հայկական տարածք է․ իսկ Տավուշի գյուղերը հայկական են եւ երբեւէ չեն կարող լինել ադրբեջանական»․ Սերգեյ Բագրատյան

Մայիս 28,2021 12:20

«Իհարկե, ոտքի ենք կանգնելու»,-Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր արձագանքելով հարցին, որ եթե ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացում որոշվի Տավուշի մի քանի գյուղերն ու Արարատի մարզի մեկ գյուղը հանձնել Ադրբեջանին, ոտքի՞ ենք կանգնելու՝ ասաց ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված Սերգեյ Բագրատյանը։

Լրագրողները հետաքրրքվեցին, թե իր գնահատմամբ՝ ՀՀ-ում ունե՞նք ադրբեջանական բնակավայրեր։ Բագրատյանը պատասխանեց․ «Եթե վերադառնանք դեպի պատմության ընթացք, այս ամբողջ տարածքը եւ Թուրքիայի տարածքի մեծ մասը հայկական պետականության տարածքներ են։ Այսինքն, մենք մինչեւ ո՞ւր ենք գնում։ Եթե ինչ-որ ժամանակ խորհրդային տարիներին մի հինգ գյուղ եղել է ադրբեջանաբնակ, ապա մենք ունեցել ենք հայաբնակ Գանձակ։ Գանձակն ամբողջությամբ պետք է վերադարձնեն մե՞զ․․․Գանձակը վերադարձնեն, մենք էլ հինգ գյուղ վերադարձնենք։ Մենք պետք է պահանջենք»։

Լրագրողները հիշեցրին, որ ըստ Նիկոլ Փաշինյանի քավոր, պատգամավոր Վահե Ղալումյանի՝ Տավուշում կան ադրբեջանական հողեր, որոնք, նրա ձեւակերպմամբ, անմարդաբնակ, ամայի տարածքներ են։ «Ես էլ ասում եմ, որ Գանձակը բուն հայկական տարածք է։ Իսկ այդ գյուղերն այսօր էլ հայկական գյուղեր են եւ երբեւէ չեն կարող լինել ադրբեջանական»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31