ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի Հանրապետության օրվա առիթով հղած շնորհավորական ուղերձում կարևորել է բոլոր ձերբակալվածների ազատ արձակման հարցը:
«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ ԱՄՆ-ը շարունակում է հանձնառու մնալ օգնություն ցուցաբերելու կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման բանակցությունների և ռազմական գործողությունների մարդասիրական հետևանքների վերացման, այդ թվում բոլոր ձերբակալվածների ազատ արձակման, անհետ կորածների հաշվառման և մասունքների ամբողջական և արագ փոխանակման հարցում»,- ասվում է Բլինքենի անունից տարածված հայտարարության մեջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ