ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն մտահոգություն է հայտնել՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ:
«Մտահոգված եմ հայ-ադրբեջանական սահմանին կրկնվող միջադեպերի մասին հաղորդագրություններից: Առաջ եկած բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով: ԵԱՀԿ-ն պատրաստակամ է աջակցել և իրականացնել վստահության կառուցման միջոցառումներ՝ ստեղծելու միջավայր կառուցողական երկխոսության համար»,- գրել է Լինդեն Twitter-ի իր միկրոբլոգում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև
Concerned about repeated reports of incidents on Armenia/Azerbaijan border. All outstanding issues must be resolved peacefully through negotiation. @OSCE stands ready to assist and implement confidence-building measures to create an atmosphere conducive to dialogue. #OSCE2021SWE
— Ann Linde (@AnnLinde) May 27, 2021