Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ծանրամարտի Հայաստանի հավաքականն առաջին մեդալը նվաճեց աշխարհի երիտասարդական առաջնությունում:
Տղաների պայքարի 81 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրին Կարեն Մարգարյանը եւ Սուրեն Գրիգորյանը: Կարենը պոկում վարժությունում բարձրացրեց 152 կգ եւ արժանացավ փոքր արծաթի: Այնուհետեւ, հրումում նա ցույց տվեց 175 կգ եւ երկամարտի 327 կիլոգրամով նվաճեց այս տարիքային խմբի աշխարհի փոխչեմպիոնի կոչումը:
Մի փոքր համեստ ստացվեցին Սուրեն Գրիգորյանի մոտեցումները: Նա երկամարտի 323 (148+175) արդյունքով ճանաչվեց 4-րդը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ