Լրահոս
Օրվա լրահոսը

Բելգիայի խորհրդարանը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում հայ գերիներին

Մայիս 28,2021 01:28

Բրյուսել, 27 մայիսի 2021թ․ -Բելգիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատն այսօր միաձայն ընդունել է բանաձև, որով Ադրբեջանին կոչ է անում «անհապաղ ազատել մնացած բոլոր հայ գերիներին, այդ թվում` քաղաքացիական անձանց, 2020 թ․ նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հռչակագրի 8-րդ հոդվածի, ինչպես նաև Ժնևի կոնվենցիայի համաձայն»: Խորհրդարանը խստորեն դատապարտել է նաև գերիների խոշտանգման վերաբերյալ առկա բազմաթիվ հաղորդագրությունները»:

Խորհրդարանը կոչ է արել դաշնային կառավարությանը «համապատասխան միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից մնացած բոլոր հայ գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակմանն և անվտանգ վերադարձին աջակցելու համար»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի տրամադրած տվյալների համաձայն, 188 ռազմագերիներ դեռևս գտնվում են Ադրբեջանում: Նոյեմբերի 9-ին կնքված զինադադարի համաձայնագիրը նախատեսում էր գերիների անհապաղ և լիարժեք փոխանակում: Սակայն Ադրբեջանը չի ազատել իր գերիներին, և մարտերի ավարտին հաջորդող օրերին ձերբակալել է նաև այլ հայ զինվորների և խաղաղ բնակիչների: Հայաստանն իր հերթին, մարտերն ավարտվելուն պես, ազատ է արձակել բոլոր ռազմագերիներին:

Ի հավելումն այս ամենին, մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ադրբեջանական ուժերը հինգշաբթի ՝ մայիսի 28-ին, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ձերբակալել են 6 նոր հայ զինծառայողների: Այս ձերբակալությունը հաջորդում է սահմանի մի քանի կետերում վերջին շրջանում հայկական տարածք շարունակական ներխուժումներին։

Այս միջադեպերը Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ վարվող լարվածության ռազմավարության մի մասն են կազմում:

Բելգիայի հայկական կոմիտեն կոչ է անում կառավարությանը հետևել խորհրդարանի խնդրանքին և միջամտել բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատ արձակմանը.

Բելգիայի Հայերի կոմիտեն հանդիսանում է տեղի հայկական համայնքի գործադիր մարմինը և խոսնակը: Դեռևս 1922 թ, հիմնադրված հայկական ինստիտուտները համախմբված են հայկական ծագմամբ Բելգիայի բոլոր բնակիչների կողմից ընտրված համաժողովի մեջ: Հայերի թիվը երկրում գնահատվում է ավելի քան 30,000 մարդ։

 

Բելգիայի հայերի կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31