Լրահոս
Օրվա լրահոսը

Չվացուցա՞կ, թե՞ աղբացուցակ

Մայիս 28,2021 13:30

Տարիներ առաջ ուրախացել էինք, երբ տեղեկացանք, որ մեր կանգառներում էլ կտեղադրվեն եվրոպական չափանիշներին համապատասխան էլեկտրոնային չվացուցակներ:

ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 50 նիստի արձանագրությամբ հաստատվեց չվացուցակի կարգը, մասնավորապես, սահմանվել էր. «Ուղեւորների զգալի տատանում ունեցող կետերում անհրաժեշտ է ունենալ չվացուցակ՝ ըստ տարվա ժամանակների եւ շաբաթվա օրերի:

Չվացուցակը պետք է ապահովի ուղեւորների կողմից ավտոբուսին սպասելու եւ երթեւեկելու ամենաքիչ ժամանակը, բոլոր կանգառներում նորմալ լցավորումը, ամբողջ աշխատանքի ընթացքում բարձր կարգավորված երթեւեկումը, հաղորդակցման բարձր արագություն պահպանելով երթեւեկության անվտանգությունը, ավտոբուսների արդյունավետ շահագործումը, վարորդների աշխատանքի ռեժիմը, հանգուցային կանգառներից շարժվելիս համաձայնեցված միջակայքը»:

Մեկ տարի հետո՝ 2012-ին՝ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հուլիսյան խորհրդակցության ժամանակ տեղեկացրել էր, որ երթուղային ցանցի նոր կիրառմանը զուգընթաց նոր ծրագիր է իրականացվելու, կանգառները «կահավորվելու» են էլեկտրոնային չվացուցակներով:

«Առավոտն» այսօր ընտրել է Տիգրան Մեծի եւ Արշակունյաց փողոցների եվրաչափանիշները գերազանցող չվացուցակները, չնայած գիտեինք, որ ամբողջ քաղաքն է այդպես:

Ահավասիկ՝ դրանք:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Լուսանկարները՝ Անահիտ Գրիգորյանի

«Առավոտ» օրաթերթ
27.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31