ԱՄՆ-ը անհանգստացած է Ադրբեջանի կողմից հայ զինվորականներին գերեվարելու փաստով և կոչ է անում կողմերին հնարավորինս արագ հարթել միջադեպը խաղաղ ճանապարհով: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի տարածած հաղորդագրության մեջ:
«Միացյալ Նահանգներն անհանգստացած են Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին վերջին իրադարձությունների զարգացմամբ, այդ թվում ադրբեջանական ուժերի կողմից մի քանի հայ զինվորների գերեվարման փաստով,- ասվում է հայտարարության մեջ:- Մենք կոչ ենք անում կողմերին շուտափույթ և խաղաղ ճանապարհով հարթել այդ միջադեպը»:
Փրայսը նաև նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցություն ցուցաբերել խաղաղ բանակցությունների գործընթացի անցկացման ջանքերին՝ ուղղված երկու երկրների սահմանների սահմանագծմանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆ