Մոսկվան կոչ է անում Բաքվին ու Երևանին առաջ եկած խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ, որը տարածվել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի և ԵՄ Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար Թոյվոո Քլաարի հեռախոսազրույցից հետո:
«Ռուսական կողմը հաստատել է կողմերին ուղղված կոչը՝ առաջ եկած բոլոր խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով: Ռուսաստանը պատրաստ է շարունակել հնարավոր աջակցություն ցուցաբերել այդ հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Դրանում նաև նշվում է, որ Ռուդենկոն և Քլաարը մտքեր և գնահատականներ են փոխանակել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի համատեքստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքի վերաբերյալ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ