Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոչարյանը պետք է մտածեր, թե ինչու է Ադրբեջանը մերժում․ այդ տարրական բանը նա այդպես էլ չհասկացավ»․ Լեւոն Տեր-Պետրոսյան

Մայիս 27,2021 22:35

«Ռոբերտ Քոչարյանը նաեւ ասաց, որ բոլոր առաջարկներն Ադրբեջանն էր մերժում այդ ժամանակ։ Բանալին այս արտահայտության մեջ է։ Ռոբերտ Քոչարյանը պետք է մտածեր, թե ինչու է Ադրբեջանը մերժում»,-Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այսօր ասաց ՀՀ առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրեսի» նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ օրերս հնչեցրած հայտարարությանը, թե արցախյան հակամարտության ամենախաղաղ տարիները եղել են իր կառավարման օրոք։

Առաջին նախագահը նշեց․ «Շատ պարզ է։ Ադրբեջանը վստահ էր, որ ժամանակն աշխատում է իր օգտին։ Այս տարրական բանը չհասկացավ այդ մարդը․․․սա քաղաքական մտքի լրիվ բացակայություն է այս հարցում։ Երբ անգամ մարդկային վեճ կա, պետք է մտնես դիմացինիդ կաշվի մեջ, հասկանաս, թե ինչ է իր մոտիվը․․․մոտիվը դա էր։ Ժամանակը չաշխատե՞ց Ադրբեջանի օգտին։ Այն էլ ինչպես աշխատեց։ Տնտեսապես հզորացավ, Հայաստանը թուլացավ։ Ադրբեջանը ստեղծեց ժամանակակից բանակ։ Մեր բանակը լավն էր, բայց փոքրացավ արտագաղթի պատճառով։ Շատ գաղտնիքներ չեմ ասել, բայց հիմա մեր բանակի թվաքանակն այնքան չէ, որքան 94-95թթ․-ին։ Ինչի՞ վրա էիք հույս դրել»,-հարցադրում արեց Լեւոն Տեր-Պետրոսյանը։ «Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը չհասկացան սա։ Վազգեն Սարգսյանն էլ չէր հասկացել, որ ժամանակի վրա հույս դնել չի կարելի։ Այնքան պարզ բան է դա, որ անգամ վատ եմ զգում անընդհատ սա կրկնելուց»,-նշեց առաջին նախագահը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31