Լրահոս
Օրվա լրահոսը

«Չձեռնարկել որևէ գործողություն, որը կարող է հանգեցնել նոր սրացման». Շալլենբերգը՝ Բայրամովին

Մայիս 27,2021 20:45

Արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալլենբերգը երեկ Վիեննայում հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովին: Հանդիպման հիմնական թեման Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ հակամարտությունն էր, ինչպես նաև երկկողմ հարցերը, այդ թվում՝ տնտեսական համագործակցությունը: Արտաքին գործերի նախարար Շալլենբերգը երեքշաբթի օրը հեռախոսազրույց էր ունեցել իր հայ գործընկեր Արա Այվազյանի հետ:

Ալեքսանդր Շալլենբերգը մտահոգություն հայտնեց Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում առկա լարվածության կապակցությամբ և կոչ արեց կողմերին զսպվածություն պահպանել:

«Վտանգավոր մոլորություն կլինի հավատալ, որ հակամարտությունը լուծված է միայն այն պատճառով, որ զենքերը հիմա լուռ են: Այն շարունակում է եռալ մակերեսի տակ: Բոլորին կոչ է արվում չձեռնարկել որևէ գործողություն, որը կարող է հանգեցնել նոր սրացման»,- կոչ արեց Շալլենբերգը:

ԱԳ նախարար Շալլենբերգը տևական հակամարտությունը դադարեցնելու ամենակարևոր նախադրյալներն է համարում մարդասիրական միջոցառումները և հակամարտության քաղաքական լուծմանն ուղղված երկու կողմերի պատրաստակամությունը: ԵՄ-ի աջակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ֆրանսիա, Ռուսաստան և ԱՄՆ) պետք է զգալի ներդրում ունենան այդ հարցում:

«Մեզ շտապ անհրաժեշտ են արագ և պրագմատիկ լուծումներ մարդասիրական այնպիսի հարցերում, ինչպիսիք են բոլոր ռազմագերիների ազատումը և ականազերծումը: Դրա համար մեզ անհրաժեշտ է քաղաքական կամք հակամարտության կարգավորման նպատակով երկխոսության գործընթացը վերսկսելու համար: Մեր կարծիքով, այստեղ առաջատար դեր պետք է ունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Անցյալ տարվա նոյեմբերի զինադադարը միայն առաջին քայլն էր», -ասաց արտգործնախարար Շալլենբերգը:

Նա նաև շեշտեց տարածաշրջանում եվրոպական հանձնառության կարևորությունը և Ադրբեջանի իր գործընկերոջը վստահեցրեց Ավստրիայի և Եվրոպայի լիակատար աջակցությունը հակամարտության կարգավորման բանակցություններին:

Անցյալ տարի աշնանը տեղի ունեցած զարգացումները ցույց տվեցին, որ ենթադրաբար սառեցված հակամարտությունները կարող են արագորեն կրկին թեժանալ: Մենք ունենք մի շարք տեղական, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական «խզվածքներ» արևելյան հարևանության տարածքում: ԵՄ-ն պետք է հավատարիմ մնա և ցույց տա իր ներկայությունն այստեղ: Մեր շահերից չի բխում, որ մենք գործողության դաշտը թողնենք տարածաշրջանային այլ դերակատարներին,- եզրափակեց արտգործնախարարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31