Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ-մայորը սահմանային իրավիճակի մասին․ «Ես չեմ կարող երաշխավորել, որ միջադեպը չի կրկնվի»

Մայիս 27,2021 19:35

Ո՞րն է երաշխիքը,  որ նոր կորուստներ չենք ունենալու սահմանային այն հատվածներում, որտեղ միջադեպեր են գրանցվել՝ ադրբեջանցիները ներխուժել են ՀՀ տարածք, վեց հայ զինծառայողներ են գերեվարել։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը պատասխանելով այս հարցին, ասաց՝ ստեղծված օպերատիվ մարտավարական իրավիճակում երաշխիքներ չեն կարող տալ․«Մենք   երաշխիք չենք տալիս նույնիսկ այն պայմաններում, երբ  զգում ես, որ դա երաշխավորված է, նույնիսկ  տրված երաշխիքը կարող է  չհամապատասխանել իրականությանը։ Ես չեմ կարող երաշխավորել, որ միջադեպը չի կրկնվի։ Բայց մենք, եթե մեր դրված պայմանի հետեւից շատ լուրջ դիրքորոշում ընդունենք եւ պահանջենք  վերադարձնել մեր գերիներին, այդ պայմանը լինի միակը եւ առաջնահերթը, ապա միջադեպեր չեն կրկնվի։ Մենք կոշտ դիրքորոշում ենք ընդունել, առաջին պայման՝ վերադարձնել վեց զինծառայողին, այնուհետեւ կքննարկվեն զորքերի դուրս բերման  հարցերը։ Սա է մեր դիրքորոշումը եւ ես անձամբ սա հասցրել եմ մեր ռուս  գործընկերներին, որպեսզի իրենք մեր պայմանը հասցնեն ադրբեջանցիներին։ Այսինքն, մենք ոչ մի քայլի չենք գնալու, մինչեւ մեր զինծառայողներին հետ չվերադարձնեն»։

Արդյոք անմիջական կամ կա՞ երկու կողմերի ռազմական ղեկավարների միջեւ, պարոն Ասրյանն ասաց․ «Գլխավոր շտաբերի միջեւ ուղիղ  կապ չկա, նրանց հետ կապի դուրս չենք գալիս, բայց դաշտային հրամանատարները, ովքեր  գտնվում են անմիջապես գործողությունների շրջանում, իրենց միջեւ կապ ստեղծվում է,  հանդիպում են, բանակցում են»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31