Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը կոչ է արել Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը դատապարտել Ադրբեջանի ռասիստական գործողությունները հայերի նկատմամբ:
«Որպես ԱՄՆ քաղաքացի և ակտիվիստ ԱՄՆ-ում և աշխարհում՝ կոչ եմ անուն Երևանում ԱՄՆ դեսպանատանը և դեսպան Լին Թրեյսիին պատշաճ հայտարարություն անել Ադրբեջանի կողմից ցուցաբերվող սարսափելի ռասիզմի, նրանց նողկալի ռազմավարի պուրակի և այն բանի վերաբերյալ, թե ինչպես են նրանք շարունակում մեծացնել հայերի դեմ ռասիստական տեսությունների վրա հիմնված երեխաների սերունդ: Ձեր լռությունը նողկալի է ամերիկահայերի և ամբողջ աշխարհում ռասիզմի դեմ ակտիվիստների նկատմամբ: Այդ դեսպանատանը պետք է լինի մեկը, ով գիտակցում է ձեր որոշ անտեղի հաղորդագրությունների ոչ զգայուն բնույթը»,- գրել է Թանկյանը իր ֆեյսբուքյան էջում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև