Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի. Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ

Մայիս 27,2021 19:22

Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ դր. Բարբարա Հենդրիքսը հանդես է եկել հայտարարությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին կոնֆլիկտի առնչությամբ:

Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի: Սահմանային խախտումներն անընդունելի են, և Ադրբեջանի զորքերը պետք է անմիջապես հետ քաշվեն վիճելի տարածքներից: Ես երկու կողմերին էլ զսպվածության կոչ եմ անում: Պետք է բացառել հետագա սադրանքներն ու հնարավորինս սեղմ ժամկետներում խաղաղ ճանապարհով համաձայնության հասնել սահմանագծի շուրջ:

Միաժամանակ, բազմաթիվ հայ զինվորներ և քաղաքացիական անձիք շարունակում են գտնվել ադրբեջանական գերության մեջ: Նախորդ տարվա նոյեմբերի 10-ից ուժի մեջ է մտել զինադադարը: Ես պահանջում եմ Ադրբեջանի կառավարությունից բոլոր գերիներին անմիջապես ազատ արձակել:

Հարևան երկրների միջև երկարամյա հակամարտությունը հնարավոր է հաղթահարել միայն երկու կողմերից վստահության ձևավորմանն ուղղված քայլերից հետո:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31