Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամ Ստեփանյանը ԱԺ-ում ներկայացրել է 2020թ. գործունեության մասին տարեկան հաղորդումը

Մայիս 27,2021 19:07

Մայիսի 27-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի հերթական նիստում Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի 2020թ. գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը:

Պաշտպանը նշել է, որ հաշվետու տարում ՄԻՊ աշխատակազմը 481 անձանցից ստացել է 377 դիմում` սոցիալական ապահովության, աշխատանքային, պատշաճ վարչարարության և մի շարք այլ իրավունքների վերաբերյալ:

Գ. Ստեփանյանը ըստ ոլորտների անդրադարձել է  արձանագրված խնդիրներին` ամփոփ ներկայացնելով դրանց լուծմանն ուղղությամբ կատարված և կատարվելիք աշխատանքները:

Պաշտպանը նշել է, որ ի տարբերություն 2019 թվականի հաղորդման, տարեկան հաղորդման մեջ չի ընդգրկվել պաշտպանի գործունեության մի շարք ուղղությունների վերաբերյալ տեղեկություններ` պայմանավորված պատերազմական և հետպատերազմյան իրավիճակում պաշտպանի աշխատակազմի ծանրաբեռվածությամբ, մասնավորապես` պատերազմի հետևանքների վերաբերյալ փաստահավաք աշխատանքների հետ կապված:

Տարեկան հաղորդման ավարտին Պաշտպանը պատասխանել է պատգամավորների հարցերին:

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31