«Իրավիճակը լարված ու պայթյունավտանգ է»,- քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը;
Նա տեղեկացրեց՝ այնպես է ստացվել, որ մեր ու Ադրբեջանի զինվորները՝ «շատ իրար մեջ հյուսվել են»: Այնուհետև պարզաբանեց. «Դա վերաբերում է ոչ միայն երկրորդ բանակային կորպուսի հատվածին, այլև առաջին բանակային կորպուսի հատվածին: Տեղ կա, որ արդեն մեկ շաբաթից ավելի դեմդիմաց կանգնած են մեր ու ադրբեջանցի զինվորները, և, բնականաբար, այդտեղ լարումը մեծանում է և լինում են միջադեպեր: Փոխադարձաբար մեր զինվորները բնականաբար փորձում են կասեցնել»:
Նիկոլ Փաշինյանի հավաստիացմամբ՝ մեր զինվորները, գեներալներն ուժեղ ճնշման տակ են. «Մի կողմից ճնշումն այն է, թե ինչու գործողություն, ինչու հակաահաբեկչական գործողություն չեն կատարում, մյուս կողմից ճնշումն այն է, որ ցանկացած գործողություն զուգորդվում է հաջողությամբ և անհաջողությամբ»:
Այս հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերն ընդհատվեց: Նա եթեր էր մտել ճանապարհից:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ