Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Ասրյան․«Առեւանգել բառը երբեք ռազմական տերմինաբանության մեջ ես չեմ կիրառի»

Մայիս 27,2021 17:48

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Գեղարքունիքի  մարզի սահմանային հատվածում հայ զինծառայողների գերեվարմանն, իր խոսքում մշտապես օգտագործում էր «գերավարում» բառը։ Լրագրողի ճշտող հարցին՝ գերեվարե՞լ, թե՞ առեւանգել, պարոն Ասրյանը պատասխանեց․«Գերեվարել։ Առեւանգելը  զինվորական տերմինաբանության մեջ չի մտնում, ու ես երբեք ռազմական տերմինաբանության մեջ չեմ կիրառի»։

Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել է․«Հանգամանքներն, իհարկե, դեռ պետք է պարզվեն, բայց սա, ըստ էության, գերեվարում չէ: Տեղի է ունեցել մեր զինծառայողների առեւանգումը ՀՀ տարածքից»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31