«Մենք մեր ցուցակում ընդգրկել ենք նաև լուրջ գործարարների խմբի»,-մայիսի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրեց Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿ) փոխնախագահ, ՀԱԿ նախընտրական շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նա այս առիթով պարզաբանեց. «Այսօրվա աշխարհում շատ կարևոր է, որ կառավարող թիմն ունենա մենեջերական լրջագույն հատկություններ: Մենք մեր ցուցակում ընդգրկել ենք հենց այդպիսի մարդկանց, որոնք լուրջ փորձ ունեն բիզնեսում, ջրային ռեսուրսների, բանկային սեկտորի կառավարման ոլորտում»:
Լևոն Զուրաբյանը հիշեցրեց, որ իրենք էլ են տարբեր ժամանակներում հայտարարել, որ բիզնեսը պետք է տարանջատել քաղաքականությունից, որ օլիգարխներ չպետք է լինեն ցուցակում ու ասաց. «Ի՞նչ է նշանակում տարանջատվածություն բիզնեսի և քաղաքականության միջև: Իմաստն այն է, որ չկարողանան պետական իշխանական լծակներին հասնել այնպիսի մարդիկ, որոնք ունեն խոշոր տնտեսական շահ երկրում և իշխանության լծակները չօգտագործեն իրենց շահն առաջ տանելու նպատակներով: Հիմա հայտարարում եմ՝ մեր ցուցակում չկան այնպիսի գործարարներ, որոնք ունեն խոշոր տնտեսական շահեր, որոնք, մոտենալով իշխանական լծակներին, կարող են իրենց շահերին ծառայեցնել: Մեր ցուցակում կան հաջողակ գործարարներ, որոնք կարող են իրենց մենեջերական կարողությունները, հայացքները, առաջավոր տեխնոլոգիաների հետ կապված հմտությունները կիրառել ՀՀ-ն ակտիվ տեխնոլոգիական երկիր դարձնելու ուղղությամբ»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ