«Խնդրում եմ այս օրերին համախմբվել պետության ու բանակի շուրջ։ Ադրբեջանի կողմից մեծ քանակի ապատեղեկատվություն կա, դա որպես խայծ մի ընդունեք»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց պաշտպանության փոխնախարարի պաշտոնակատար Արման Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈւ զինծառայողների կողմից շրջափակվել եւ գերեվարվել է ՀՀ ԶՈւ 6 զինծառայող․ ԱԺ հանձնաժողովները արտահերթ փակ նիստեր են անում։
«Ինչ-որ անհրաժեշտ է, ՊՆ-ն թույլատրելիի սահմաններում հայտնում է։ Մի մտածեք։ Սա այնքան նուրբ հարց է, որ պատասխաններս կարող են մանիպուլացվել։ ՊՆ-ն հնարավոր ամեն ինչ անում է։ Բանակն ամեն ինչ անում է, որ սադրանքների չտրվի։ Բանակը գործողություններն իրականացնում է անհրաժեշտ վերլուծության հիման վրա»,-հավելեց Արման Սարգսյանը՝ չպատասխանելով այլ հարցերի։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ