Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ մարզիկները գոհացնող արդյունք են ցուցադրել գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությանը

Մայիս 27,2021 17:24

Մայիսի 20-26-ը Խորվաթիայի Օսիեկ քաղաքում տեղի  ունեցավ գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունը:

Մայիսի 6-ին Հայաստանի հրաձգության հավաքական թիմը Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ 7 մարզիկ + 3 մարզիչ թիմով մեկնեց Օսիեկ քաղաք՝ անցկացնելու ուսումնամարզական հավաք/ՈՒՄՀ/։ ՈւՄՀ-ից անմիջապես հետո մարզիկները մասնակցեցին Եվրոպայի առաջնությանը։

Ինչպես տեսանք ՈՒՄՀ-ն չանցավ անարդյունք։ Մարզիկները ցույց տվեցին գոհացնող արդյունք։ Տվյալ մրցմանը յուրաքանչյուր ձևի մեծահասակների պայքարում խաղարկվում էր 1 ուղեգիր դեպի Օլիմպիական խաղեր։

Ուղեգրին ամենամոտ արդյունքը ցույց տվեց ատրճանակ ձևի մարզուհի Էլմիրա կարապետյանը, ով մայիսի 24-ին 70 մասնակցից 575 միավորով, 5-րդ հորիզոնականով անցավ եզրափակիչ փուլ։ Եզրափակիչ է անցնում յուրաքանչյուր ձևի լավագույն ութնյակը։ Եզրափակչում արդյունքները զրոյանում են, և մարզիկները կրակում են ևս առավելագույնս  24 հատ։ Մեր մարզուհին եզրափակչում ամրապնդեց իր դիրքերը՝ ավարտելով իր կրակը 5-րդ հորիզոնականով՝ իր հետևում 8-րդ հորիզոնականում թողնելով ադրբեջանցի մարզուհուն։ Ցավոք օլիմպիական ուղեգիր չհաջողվեց շահել։

Նշենք նաև, որ մայիսի 22-ին հրացան ձևի մարզիկ Հայկ Բաբայանը 10մ, երիտասարդ տղաների պայքարում խոցելով 623.6 միավոր 66 մասնակցից 5-րդ հորիզոնականով անցավ եզրափակիչ փուլ, որտեղ խոցելով 162.7 միավոր ավարտեց իր կրակը 6-րդ հորիզոնականով:

Մարզիկները կվերադառնան հայրենիք մայիսի 28-ից լույս մայիսի 29-ին առավոտյան 04։00։

Եվրոպայի առաջնություն 20-26.05.2021թ         (Խորվատիա՝ ք. Օսիեկ)

Հայասատանի հրաձգության հավաքական թիմ

10մ, օդամղիչ հրացան (տղաներ, աղջիկներ 60 կրակոց)
Մեծահասակներ
N Անուն Ազգանուն                                                                           Ծննդ. թիվ Կոչումը Ժամանակա

ցույց` ըստ Կորեայի  ժամային գոտու

Միա-վորը Գրաված տեղը Անձնական մարզիչը
1

 

Հրաչիկ Բաբայան 1996թ ՄԿՍՎ  

24.05.2021թ.

 

 

 

624.7 33-րդ Անդրանիկ Այվազյան
2 Ալլա Պողոսյան 2003թ ՄԿՍՎ 621.5 53-րդ
 3 1.Հրաչիկ Բաբայան

2.Ալլա Պողոսյան

Խառը թիմային  10մ

(30 կրակոց յորաքանչյուրը)

26.05.2021թ.

 

624․5 24-րդ
Երիտասարդներ
1 Հայկ Բաբայան 2002թ ՄԿՍՎ 22․05․2021թ 623․6 6-րդ Անդրանիկ Այվազյան
2 Միլենա Պողոսյան 2004թ ՍՎ 610․0 58-րդ
3

 

1. Հայկ Բաբայան

2. Միլենա Պողոսյան

Խառը թիմային  10մ

(30 կրակոց յորաքանչյուրը)

23.05.2021թ.

619․2 14-րդ
10մ,  օդամղիչ ատրճանակ (տղաներ, 60 կրակոց)

 

Մեծահասակներ
1 Էլմիրա Կարապետյան 1994թ ՄԿՍՎ 24.05.2021թ.

 

575 5-րդ Արմեն Ավագյան

 

Երիտասարդներ
1 Մեսրոպ Սահակյան 2004թ 1-ին կարգ 22.05.2021թ.

 

548 40-րդ Խորեն Իգիթյան
Ստենդային հրաձգություն (125 կրակոց)
Մեծահասակներ
1 Երջանիկ
Ավետիսյան
1971թ, ՄԿՍՎ 25․05․2021թ 110 31-րդ Գոռ

Բարսեղյան

Հայաստանի հրաձգության ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31