Տաշքենդում շարունակվում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:
Այսօր Հայաստանից առաջինը մրցահարթակ մտավ աղջիկների հավաքականի անդամ, 71 կգ քաշային Միլենա Խաչատրյանը, որը պոկում վարժությունում ցույց տվեց 92 կգ արդյունք, հրումում՝ 117 կգ եւ երկամարտի 209 կգ արդյունքով պայքարն ավարտեց 6-րդ հորիզոնականում:
Այսօր ավելի ուշ տղաների 81 կգ քաշային կարգում պայքարը կսկսեն Կարեն Մարգարյանն ու Սուրեն Գրիգորյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ