Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ մարզպետի պաշտոնից ազատումն իր դիմումի հիման վրա է: Ասաց, որ այդ որոշումը դեռեւս մայիսի 10-ին է կայացվել եւ պատճառն աշխատանքային անհամաձայնությունն է եղել՝ մարզում կադրային քաղաքականության վերաբերյալ:
Ըստ Մեսրոպ Մեսրոպյանի, նշանակումը, որը վերադասն է առաջարկել, իր համար ընդունելի չի եղել:
Թե ում եւ ինչ խնդիրների շուրջ է եղել տարաձայնությունը, մարզպետն ասաց՝ քանի որ նախընտրական շրջան է, քաղաքական շահարկումներից խուսափելու համար հավելյալ տեղեկություն չի կարող տրամադրել: Մարզպետի խոսքով կխոսի ընտրություններից հետո, եթե ցանկություն լինի այդ մասին իմանալու:
Ասաց նաեւ, որ Փաշինյանի հետ աշխատանքային հարաբերություն է ունեցել, անձամբ նրան ճանաչելիս չի եղել:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ