ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց, թե ինչպես են մեր զինծառայողներն այսօր առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում գերեվարվել ադրբեջանցի զինծառայողների կողմից։
Պարոն Ասրյանի խոսքով՝ ընդհանուր օպերատիվ մարտավարական իրավիճակը ներկա դրությամբ հարաբերական լարված է, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները փորձում են մի քանի ուղղություններում վարել սադրիչ, հարկադրական գործողություններ, մեր զինված ուժերի ստորաբաժանումները նույնպես հակագործողություններ վարելով՝ փորձում են ՀՀ տարածք ներթափանցած հակառակորդի ուժերն ու միջոցները վտարել մեր տարածքից՝ սահմանից այն կողմ։
«Իրավիճակը սկզբում որոշակիորեն լարված էր Սեւ լիճ-Վերիշեն ուղղությամբ, սա Սիսիան-Գորիս տարածաշրջանում է, այսինքն, Գորիսից դեպի հյուսիս-արեւելք ուղղությամբ տեղակայված մեր մարտական հենակետերի շրջանում։ Եվ գիշերվա ընթացքում իրադրությունը լարվել է Կութ-Նորաբակ հատվածում։ Գիշերային իրավիճակը գագաթնակետին է հասել ժամը հինգին, որովհետեւ մենք դիտարկելով եւ գրանցելով, որ հակառակորդի՝ ներթափանցած, մխրճված ստորաբաժանումները, որոնք գտնվում էին մեր պետական սահմանից ներս, մեր տարածքի խորքում 1,5- 2,5 կիլոմետր խորությամբ, փորձում էին իրենց ուժերը միավորել եւ ստեղծել ավելի նպաստավոր իրադրություն իրենց համար։ Գնահատելով այդ իրավիճակը, հրամանատարությունը որոշել է տեղադրել մեկ նոր մարտական դիրք, որն իր թեւահար դիրքով կարող է կասեցնել հակառակորդի գործողությունները։ Նշված գործողության ընթացքում հակառակորդը իր օդային հետախուզության արդյունքներով հայտնաբերել է մեր գործողությունները եւ ստորաբաժանումներով շրջափակել մեր գործողություն իրականացնող խումբը ու նրանց հաջողվել է գերեվարել 6 մեր զինծառայողի»,-ասաց պարոն Ասրյանը։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Քարտեզի մոտ լավ էլ բլբլում ես, փոխանակ հրաժարականի դիմում ներկայացնես (մյուս պատասխանատու կոլեգաներիդ հետ միասին): Եթե քեզ մասնագետ ես համարում, փափուկ աթոռիցդ վեր կաց, գնա դիրքեր և կազմակերպի մեր ստորաբաժանումների ապահովությունը: Ո՞նց եղավ, որ տվյալ տեղանքը հսկողության տակ պահող մեր ստորաբաժանումը մեր 6 զինծառայողներին չի հսկել և նրանց կապի միջոցներով չի տեղեկացրել, որ իրենց շրջափակում են: Կամ էլ, որ իրենց ընկերներին շրջափակել են, մեր հրամանատարությունը ինչու՞ չի ազերիների վրա կրակ բացելու հրաման տվել: Այդքան հեշտ մեր զինվորներին թողնում եք գերի վերցնեն հա՞, այ անթասիբներ: Ձեր հարազատ երեխեքը որ լինեին այդ 6-ի մեջ , էլի կուռկուռի ձագի պես ձեզ կպահեի՞ք, թե առծիվ կդանայիք ու կպաշտպանեիք ձեր հարազատ երեխերքին: Բա լավ, մեր բանակում սրտացավ, վճռական և գործից հասկացող որևէ սպա չկա՞, որ նշանակվի ԳՇ պետ կամ պաշտպանության նախարար և Հայաստանի սահմանների ու մեր զինվորների անձեռնմխելիությունն ապահովի: Էս ի՞նչ ձևի եք աշխատում: Իշխանությունն էլ ամեն հարց իբր կարգավորել է, հիմա էլ քարոզարշավ է անում և հույս տալիս, որ ապագա կա: Բոլորն էլ գիտեն, որ ապագա կա, բայց ինչպիսի՞ ապագա: Իրենց ընդդիմություն ներկայացնողները նույնպես քարոզարշավի հաճույքների մեջ են, իշխանության իրենց փայի մասին են մտածում, համամասնականի ցուցակներն են հրապարակում: Ժողովրդի սիրտ, ձեր հավես…