Պաշտպանության փոխնախարարի պաշտոնակատար Արման Սարգսյանն այսօր եկել էր ԱԺ՝ խորհրդարանական երկու հանձնաժողովների փակ նիստին, սակայն այս անգամ էլ խուսափեց լրագրողների հարցերից՝ նշելով, որ ՊՆ-ն իր հաղորդագրություններով տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվությունը։
«Այս պահին էլ բանակցություններն ընթանում են։ Ռուսաստանը եւս ամեն ջանք գործադրում է»,-ասաց նա՝ մեկնաբանելով ՀՀ ԶՈՒ վեց զինվորների՝ ադրբեջանցիների կողմից գերեվարվելու փաստը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ հրահանգ տրվա՞ծ է չպաշտպանվելու։ «Նման հրահանգ չի կարող լինել»,-վստահեցրեց փոխնախարարի պաշտոնակատարը։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈւ զինծառայողների կողմից շրջափակվել եւ գերեվարվել է ՀՀ ԶՈւ 6 զինծառայող։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ