Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էրդողան. «1915 դեպքերի վերաբերյալ Բայդենի հայտարարությունը լրացուցիչ բեռ է դրել մեր հարաբերությունների վրա»

Մայիս 27,2021 16:56

Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 26-ին ամերիկացի խոշոր ընկերությունների ղեկավարների հետ ունեցած տեսակապով հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչումը լրացուցիչ բեռ է դրել թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:

«Չնայած նախագահ Բայդենի՝ 1915-ի դեպքերի վերաբերյալ արած հայտարարությունը լրացուցիչ բեռ է դրել մեր հարաբերությունների վրա՝ այնուամենայնիվ, ես հավատում եմ, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Բայդենի հետ անցկացվելիք մեր հանդիպումը կազդարարի նոր ժամանակաշրջանի մեկնարկի մասին»,- հույս է հայտնել Թուրքիայի նախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31