Շախմատի Աշխարհի գավաթի Եվրոպայի առցանց ընտրական մրցաշարին մասնակցում են 35 երկրների 264 շախմատիստներ (164 գրոսմայստեր և 65 միջազգային վարպետ): Մրցաշարում Հայաստանի դրոշի ներքո մեկնարկել էին գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Տիգրան Հարությունյանը, Լևոն Բաբուջյանը, կանանց գրոսմայստեր Աննա Սարգսյանը, միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Բարսեղյանը:
Նոկաուտ մրցակարգով ընթացող մրցաշարի առաջին շրջանից հետո պայքարից դուրս են մնացել Արամ Հակոբյանը, Լևոն Բաբուջյանը, Մամիկոն Ղարիբյանը և Աննա Սարգսյանը։
Երկրորդ շրջանում Հովհաննես Գաբուզյանը հաղթանակ է տոնել Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Պառավյանի նկատմամբ, իսկ մեր մյուս ութ շախմատիստները ոչ-ոքի են արել։
Այսօր կկայանան երկրորդ շրջանի երկրորդ պարտիաները։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ