Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս 2735 ուսանողի ուսման վարձը կփոխհատուցվի. գործընթացը կշարունակվի նաև 2022 թ.-ին, քանի որ դեռևս կան պատերազմի մասնակից ժամկետային զինծառայողներ, որոնք չեն զորացրվել

Մայիս 27,2021 15:38

ՀՀ կառավարությունը շարունակում է պետական բյուջեի միջոցներից 2020 թվականի Արցախյան պատերազմի մասնակիցներին, նրանց զավակներին, կնոջը կամ ամուսնուն մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման գործընթացը:

Կառավարության՝ մայիսի 27-ին կայացած նիստում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների վերաբաշխման միջոցով գումար է հատկացվել շահառուների հերթական խմբի ուսման վարձի հատուցման նպատակով: Ըստ այդմ` 2735 ուսանողի ուսման վարձը հատուցելու համար տրվել է 568,5 մլն դրամ գումար:

Ներկայացնելով որոշման նախագիծը` ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նշել է, որ շահառուների հավաքագրման աշխատանքները շարունակվում են, որովհետև կան ուսանողներ, որոնց տվյալները դեռևս ուսումնասիրության փուլում են:

«2021 թվականի փետրվարի 10-ից մինչև 2021 թվականի մայիսի 7-ն ընկած ժամանակահատվածում բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից հավաքագրվել և նախարարություն են ներկայացվել համապատասխանաբար բուհերում սովորող 2585 և քոլեջներում սովորող 150 ուսանողների տվյալներ: Կառավարության նախկինում կայացրած որոշումներով ուսման վարձի փոխհատուցում էր տրամադրվել 4213 ուսանողի, որոնցից 3954` բուհերի և 259-ը` միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորող:  Մայիսի 27-ի նախագծի ընդունման արդյունքում ընդհանուր առմամբ փոխհատուցում կստանա շուրջ 6948 ուսանող, որոնց տրվող փոխհատուցման չափը կկազմի 1 մլրդ 463 մլն 861.7 հազար դրամ»,- կառավարության նիստում ներկայացրել է Վահրամ Դումանյանը:

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը նաև տեղեկացրել է, որ ուսման վարձի փոխհատուցման գործընթացը կշարունակվի 2022 թվականին` հաշվի առնելով, որ դեռևս կան պատերազմի մասնակից ժամկետային զինծառայողներ, որոնք չեն զորացրվել:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31