Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիան ժողովրդավար չէ, Թուրքիայում չկա՛ մտքի ազատություն». Օրհան Փամուք

Մայիս 27,2021 15:46

Ermenihaber. Նյու Յորքում բնակվող աշխարհահռչակ թուրք գրող, նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքը թուրքական «Kısa Dalga » լրատվականին հարցազրույց է տվել, որտեղ խոսել է իր նոր գրքից, Թուրքիայի ներքաղաքական կյանքից և իր քաղաքական հայացքներից:

Փամուքը պատմել է իր ունեցած հաջողությունների մասին՝ նշելով որ աշխարհում իր տպագրած գրքերից 14-15 մլն օրինակ է վաճառվել, իսկ Թուրքիայում վաճառված գրքերի թիվն արդեն անցել է 3 միլիոնը։

Գրողը Թուրքիայի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող վերջին իրադարձությունները հետևյալ կերպ է բնութագրել.

«Թուրքիայում ժողովրդավարության՝ միայն քվեատուփում քվեաթերթիկ գցելու մասն է մնացել: Թուրքիան ժողովրդավար չէ: Հենց քվեատուփերից ցանկալի արդյունք չեն ստանում, այդ քվեատուփերը գողանում են: Եթե քվեարկեք իշխող կուսակցությանը, ապա այդ դեպքում ժողովրդավարության նման մի բան կլինի: Չկա մտքի ազատություն, դատարանները, վերստուգիչ-վերահսկիչ հաստատությունները չունեն ազատություն: Նույնիսկ կենտրոնական բանկը չունի ինքնավարություն»:

Թուրք գրողը նաև մտահոգություն է հայտնել, որ Թուրքիան աշխարհում ամենաշատ բանտարկված լրագրողներ և քաղբանտարկյալներ ունեցող երկիրն է:

Նա Թուրքիայի գլխավոր խնդիրներից մեկն է համարում մտքի ազատության բացակայությունը: Փամուքի խոսքով՝ այնտեղ, որտեղ չկա մտքի ազատություն ոչ ոք ի վերջո չի կարող ճշմարիտ լինել:

Փամուքը նշել է, որ իրեն դուր չի գալիս խոսել քաղաքական թեմաներից, սակայն պատասխանում է, եթե լրագրողները հարցեր են ուղղում:

«Նա, ով հարցնում է քաղաքականությունից, ասում եմ՝ մտքի ազատություն չկա: Ովքեր խոսում են քաղաքականությունից, փողոցում նրանց ծեծի ենթարկում, կոտրում են մատները, սպառնում են, հարցին խառնվում է մաֆիան»,- ասել է թուրք գրողը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31