2021 թվականի մայիսի 25-ին Երևան քաղաքում՝ Արծվատուն կենտրոնական գրասենյակում, տեղի է ունեցել «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ղեկավար կազմի՝ նախագահության 13-րդ ժողովը:
Ժողովի ընթացքում քննարկվել է 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունենալիք Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու, Կուսակցության hամամասնական ցուցակը հաստատելու և առաջադրելու հարցը:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահությունը միաձայն հաստատել է կուսակցության համամասնական ցուցակը, որը գլխավորում է կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը:
Կուսակցության Նախագահության նիստում որոշում է կայացվել, համաձայն որի՝ Խաչիկ Ասրյանը լինելու է կուսակցության՝ Հայաստանի վարչապետի թեկնածուն:
Կարդացեք նաև
Խաչիկ ԱՍՐՅԱՆ
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ