Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը հերքում է լուրերը, թե այսօր Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի հետ փոխհրաձգություն է եղել։
«Նման բան չկա, չի եղել, լարվածություն չկա, չի եղել, ամեն ինչ նորմալ է։ Այս պահին, փառք աստծո, ամեն ինչ նորմալ է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը։
Թե ինչո՞ւ է շեշտում՝ «այս պահին», պարոն Մանուչարյանն արձագանքեց․ «Դե հարցնում եք՝ ասում եմ՝ նման բան այս պահին չկա։ Ես չգիտեմ՝ մեկ րոպե հետո ինչ կլինի»։
Այսօր Wargonzo-ն Տելեգրամի իր ալիքում հղում անելով սեփական աղբյուրներին, գրել էր․ «Տավուշի մարզի Բերդ քաղաքի ուղղությամբ Հայաստանի Հանրապետության սահմանի մոտ փոխհրաձգություն է հայ-ադրբեջանական ուժերի միջեւ։ Կրակոցները լսելի են Կարմիրաղբյուր գյուղի շրջանում. մթնոլորտը ծայրաստիճան լարված է»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ