Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Վանեցյան. Ադրբեջանն օգտվում է առիթից՝ խորացնելու հայ-ռուսական հարաբերությունների ճեղքը. «Փաստինֆո»

Մայիս 27,2021 14:20

Աննախադեպ և անթույլատրելի է ստեղծված իրավիճակը։ Նախ պետք է ախտորոշել նման զարգացումների պատճառը,- «Փաստինֆո»-ի հետ հարցազրույցում հայտարարել  է «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Գործիչը արձանագրեց, որ Ն. Փաշինյանը նախօրեին ԱԺ-ում ուղղակի մեղադրել է  Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին՝ ՀՀ սահմաններում տիրող իրավիճակի մեջ։ «Ադրբեջանը, նկատելով, որ այս հարաբերությունների մեջ կա ճեղք, կա խնդիր, օգտվեց այդ  առիթից, գերեվարեց մեր հայ զինծառայողներին, որպեսզի  այդ ճեղքն ավելի խորացնի»,- հայտարարել է Ա. Վանեցյանը։

Նրա արձանագրմամբ՝  Փաշինյանը և կապիտուլյանտ իշխանությունը ինչքան մնան երկրի ղեկին, այնքան ունենալու ենք նույնքան խնդիրներ։

«Բանաձևել եմ.  Նիկոլ Փաշինյան՝ հավասար է նոր պատերազմ, հավասար է նոր պարտություններ, նոր զոհեր, նոր գերիներ։ Ցավոք սրտի, այդ բանաձևը գործում է մինչև օրս։ Նիկոլը կանգ չառավ և շարունակեց իր պետականաքանդ գործունեությունը»,- ընդգծել է նա։

Հարցին՝ ՀՀ ԶՈւ-երը կդիմե՞ն կտրուկ գործողությունների ՀՀ սահմաններին ստղեծված իրավիճակը կայունացնելու համար՝ Վանեցյանը պատասխանեց. «Վերջին մի քանի օրերում ականատես ենք եղել, որ փոխարենը ՀՀ զինված ուժերը կիրառեն զենք, մեր երկրի արտաքին սահմանները պաշտպանելու համար, նրանք  ձեռնամարտի են բռնվում հակառակորդի հետ։ Ասում են՝ կա պայմանավորվածություն կրակ չբացելու, բայց մենք տեսանք, որ ունեցանք զոհ և վեց գերեվարված, այսինքն՝ այդ պայմանավորվածությունը պահում է բացառապես Նիկոլ Փաշինյանը, ադրբեջանական կողմը որևէ պարագայում այդ պայմանավորվածությունը չի պահում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31