Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի հատ գերի բռնեցինք մենք մեր ուժերով, ոչ մեկը թող չասի, որ այդ գերուն իրենք են բռնել, գերին ասում է՝ վայ գիտեք, ճանաչում եմ…». Անհետ կորած Սեյրան Բարսեղյանի հարազատ

Մայիս 27,2021 14:03

«Բոլորից դժգոհ եմ, բոլոր գերատեսչություններից: Երեխեն կորած է համարվում պատերազմի սկսման օրերից ու ոչ մի Քննչական կոմիտե, ոչ մեկը չի հետաքրքրվում: Այդ երեխու հետ եղել են շատ զորացրված երեխեք՝ նոր են զորացրվում, նահանջած, վիրավորված ու ոչ մեկին ոչ մեկը չի մոտեցել, չի հարցրել՝ ա՛յ բալա ջան, Բարսեղյան Սեյրանին վերջին անգամ ո՞վ է տեսել»,- այսօր այսպես «ՀՀ-ում անհայտ կորած անձանց եւ նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության հնարավորությունները եւ խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ պատմեց անհետ կորած զինվոր Սեյրան Բարսեղյանի հարազատը՝ Արամ Վարագյանը:

Քննարկումը կազմակերպել էր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Արամ Վարագյանը դժգոհ է անտարբերությունից. «Խի՞ պիտի մենք գնանք հասնենք այն վայրը, որտեղ երեխան վիրավորված, պառկած է եղել, ոչ մի քննիչ, ոչ մեկը չի նախաձեռնում ոչ մի բան, մոտավորապես տարին է հեսա լրանում: Ճիշտ է, ծնողը դու ես, դու պիտի մտածես, տասը անգամ գնաս Ղարաբաղ, հետ գաս, 1000 հատ գեներալ տենաս, 1000 հատ չինովնիկ, բայց մեկ է, ոչ մեկը ոչ մի լուր չի տալիս: Սկզբնական շրջանում մահացածների ցուցակում չկար: Բայց հետո մեր ջանքերով, Ուլնեցի 58 գնալով, այստեղ-այնտեղ դիմելով՝ հայտնվեց կորածների ցուցակներում, հետո՝ հավանական գերիների ցուցակում: Արման Թաթոյանի մոտ դիմում-նամակ գրեցինք, չընդունեցին, որովհետեւ լուսանկար, տեսանյութ չունենք: Արտակ Զեյնալյանի մոտ դիմեցինք, ճիշտ է, Սիրանույշ Սահակյանի միջոցով ամեն ինչ գրեցին, պատրաստեցին՝ չեն կարողանում ՄԻԵԴ դիմեն, ինչ է՝ հիմքեր չունենք: Մի հատ գերի բռնեցինք մենք մեր ուժերով, ոչ մեկը թող չասի, որ այդ գերուն իրենք են բռնել ու ինչ-որ բան են խոսացել: Բռնեցինք՝ գերին ասում է՝ վայ գիտեք, ճանաչում եմ, տեսել եմ, հետո դուրս եկավ, որ այդ գերին մի քիչ…չգիտեմ, իր ասած տվյալներով մի քանի երեխեքի անուններ տալով՝ դուրս եկավ, որ այդ երեխեքը դիակներ են, յանի՝ մի հավատացեք այդ գերուն: Ոչ մեկը չի աշխատում, ես չգիտեմ ոնց արտահայտվեմ: Մինչեւ հիմա երեխուց լուր չկա ու չգիտենք վերջը ինչ է լինելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31