Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հունիսի 15-16-ին կայցելի Բաքու և Շուշի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Բաքվում իր դիվանագիտական աղբյուրը:
«Հունիսի 15-ին նախատեսվում է Թուրքիայի նախագահի այցն Ադրբեջան: Ակնկալվում է, որ հաջորդ օրը Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները կայցելել Ղարաբաղի Շուշի քաղաք»,- ասել է գործակալության աղբյուրը:
Նրա խոսքով՝ Շուշիում Էրդողանը կմասնակցի դպրոցի հիմնարկեքի արարողության:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ