«Մենք ոչ մի բան չենք անում, ամեն ինչ դադարեցված է»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքում հայ զինվորների գերեվարման առնչությամբ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մեղադրանք էր հնչեցրել, որ ընդդիմությունը, փոխանակ դուրս գա փողոց ու Նիկոլի հրաժարականին հասնի, բուկլետ է տպում։
«Դուրս գանք փողոց՝ ի՞նչ անենք։ Դուրս գանք, որ թշնամին տեսնի, որ սրան գումարած՝ ներքաղաքական ցնցումներ են երկրո՞ւմ։ Մի հատ էլ Սիսիանով մտնեն՝ միջանցքը կտրե՞ն։ Պետք է զգոնությունը բարձրացնել եւ համախմբվել ընդդեմ արտաքին թշնամու։ Նման իրավիճակներում ես երբեք ներքաղաքական որեւէ օրակարգ չեմ բերում»,-պատասխանեց Էդմոն Մարուքյանը։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈւ զինծառայողների կողմից շրջափակվել եւ գերեվարվել է ՀՀ ԶՈւ 6 զինծառայող։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ