«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ անհրաժեշտ է ՀՀ անվտանգության խորհրդի նիստ գումարել, իսկ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելն այս իրավիճակում նպատակահարմար չէ։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈւ զինծառայողների կողմից շրջափակվել եւ գերեվարվել է ՀՀ ԶՈւ 6 զինծառայող։
Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր Էդմոն Մարուքյանը համոզմունք հայտնեց, որ անվտանգության խորհրդի նիստն է այն ձեւաչափը, որում հնարավոր է փակ քննարկման ժամանակ խելք խելքի տալ․ «Տեղեկություն կա նաեւ, որ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փակ նիստ կլինի։ Ուստի արտահերթի կարիք չկա, օպերատիվ կերպով պետք է տեղեկատվություն փոխանակել։ Մեր պատգամավորներից մի քանիսն արդեն Վարդենիսում են»։
Էդմոն Մարուքյանի խոսքով․ «Մեր ձեռքի տակ եղած բոլոր գործիքները պետք է օգտագործել՝ ՀԱՊԿ, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ․․․իրավաբանները կարծում են, որ ՀԱՊԿ-ի միջամտության համար անհրաժեշտ է, որ մենք դիմենք ՄԱԿ-ի ԱԽ եւ արձանագրենք ՀՀ-ի հանդեպ ագրեսիան։ Կա կառավարություն, ռազմաքաղաքական ղեկավարություն, եւ ես չեմ կարող ասել, թե ինչ են քննարկում։ Թող լինի ԱԽ նիստ, տեղեկատվությամբ փոխանակվենք»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ