Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եթե գերիների խնդիրը չլուծվի ժամերի կամ օրերի ընթացքում, գերիները փոխանակվում են գերիների հետ»․ Անդրանիկ Քոչարյան

Մայիս 27,2021 13:25

«Տեղի ունեցածն անթույլատրելի է։ Սահմանային լարվածություն ստեղծող կողմը շարունակում է մնալ Ադրբեջանը։ Սահմանային խնդիրների լուծման հետ կապված Ադրբեջանն անընդհատ իրականացնում է սադրիչ գործողություններ՝ մեզ դրդելով համապատասխան քայլերի»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈւ զինծառայողների կողմից շրջափակվել եւ գերեվարվել է ՀՀ ԶՈւ 6 զինծառայող։

«Վերջին հաշվով, եթե գերիների խնդիրը չլուծվի ժամերի կամ օրերի ընթացքում, գերիները փոխանակվում են գերիների հետ։ Դա է թելադրում օրվա պարտադրանքը։ Մենք գերի չունենք, բայց երեկ իրենք էլ նոր գերի չունեին․․․Ադրբեջանը երեկ նոր իրողության առաջ կանգնեցրեց մեզ։ Սա հղի է շատ լուրջ հետեւանքներով, եւ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը»,-վստահեցրեց Անդրանիկ Քոչարյանը։

Նա կարծիք հայտնեց, որ ժամանակն է մտածել մոբիլիզացիոն ռեսուրսի կարգավորման մասին եւ բոլոր սցենարներն աչքի առաջ ունենալ․ «Իրավիճակը կարող է նորից գնալ բարդացման։ Ընտրությունների շեմին ենք, լարվածություններ եւ շահարկումներ կլինեն։ Իրականում ունենք սահմանային լարվածության աճ, որը պետք է կանխենք»,-նշեց Անդրանիկ Քոչարյանը։

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31