Փող, ռեսուրս, օլիգարխներ, լրատվամիջոցներ. ըստ Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ, ՀԱԿ նախընտրական շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանի՝ իրենց ամենալուրջ խնդիրը երկրում ստեղծված այս իրավիճակն է: Մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների հարցին՝ ՀԱԿ-ն ինչո՞ւ է պասիվ, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Նկատի ունեմ ՀՀ-ում ստեղծված իրավիճակը՝ ռեսուրսների բաժանումը երկու բևեռների միջև: Այն, ինչ ՀՀ-ում գոյություն ունի, հետևյալն է: Մի կողմից կանգնած է Նիկոլ Փաշինյանի թիմը, որ իր ձեռքում է պահում Հանրային հեռուստատեսությունը, մի շարք ԶԼՄ-ներ, որոնք ստեղծվել են հենց այդ քաղաքական թիմի կողմից, ինչպես մի մեծ բանակ օլիգարխների, որն անցել է իշխանությունների կողմը: Մյուս կողմից մենք ունենք՝ այդ տերմինը մենք ենք հնարել, ռոբասերժական ճամբարը, որտեղ նույնպես կան այդ ժամանակաշրջանում աճած և մեծ առավելություններ ստացած օլիգարխներ, որոնց ձեռքում նույնպես բավականին մեծ հարստություն է կենտրոնացած, որոնք ստեղծել են մեծ ԶԼՄ-ներ: Այս երկու բևեռը տիրապետում են»:
Լևոն Զուրաբյանի կարծիքով՝ իրենք ստիպված են գնալ ու ճեղքել այդ տեղեկատվական շրջափակումը, քանի որ միգուցե լրջանալու վերջին պահն է:
Նրա համոզմամբ՝ նման իրավիճակում քաղաքական ուժը, որն ունի ռացիոնալ քաղաքական միտք և որի գլխավոր զենքը ճշմարտությունն է, այդ ուժին դժվար է երևալ ինֆորմացիոն հոսքերում, որոնք հիմնականում ենթարկվում են մանիպուլյատիվ ազդեցությունների: Ըստ նրա՝ ռեսուրսային քաղաքական ուժերը զբաղված են հասարակական կարծիքի մանիպուլյացիայով:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ