«Եկել է ժամանակը, երբ մեր քաղաքական ուժը և ընդհանրապես բոլորս պետք է հասկանանք, որ սա սթափվելու ժամանակն է, նաև նախազգուշացնենք, որ եկել է լրջանալու պահը»,-մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ, ՀԱԿ նախընտրական շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նա վստահեցրեց՝ սա է լինելու ընտրարշավի իրենց կարգախոսը: Լեւոն Զուրաբյանն ասաց, որ իրենք ընթացող գործընթացին չեն վերաբերվում որպես սովորական ընտրությունների. «Հասկանում ենք, որ սա մեր պետությունը փրկելու օպերացիա է: Այս անկարող իշխանությանը գնալ, տապալել, ստեղծել արդյունավետ համակարգ: Ներքին ցնցումները միայն ավելի վատ են դարձնելու մեր վիճակը, ավելի գաղթակղելու Ադրբեջանին իր ագրեսիվ գործողությունների մեջ»:
Նա, անդրադառնալով հայ զինծառայողների գերեվարման փաստին, ասաց. «Այսօր նորից մի տագնապալի և ցավալի դեպք է պատահել. մեր վեց զինվորներ գերեվարվել են Ադրբեջանի կողմից, ինչը նշանակում է, որ այն նվաստացման, պարտության շղթան, որի մեջ մենք հայտնվել ենք բավականին երկար ժամանակ՝ ավարտ չունի»:
Լեւոն Զուրաբյանը համոզված է՝ իշխանություններն ու մյուս կուսակցությունները կդիմեն ՀԱՊԿ-ին, ՌԴ-ին, Ֆրանսիային, ԱՄՆ-ին, Իրանին՝ ամեն մեկն իր ճաշակով, բայց ողբերգական իրողությունն այն է, որ այդ ամենը որևէ նշանակություն չի կարող ունենալ:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ