Մայիսի 27-ին Բարձրագույն դատական խորհուրդն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ, եղել մարզի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում, ծանոթացել շենքային և աշխատանքային պայմաններին, որից հետո խորհրդակցություն անցկացրել մարզային բոլոր դատավորների մասնակցությամբ:
Խորհրդի անդամները լսել են դատավորների մտահոգություններն ու առաջարկները համակարգում առկա խնդիրների վերաբերյալ, քննարկել աշխատավարձերի բարձրացման, աշխատակազմերում հաստիքների ավելացման, դատարանի նստավայրերի շենքային պայմանների բարելավման հնարավորությունները:
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն