Բաքուն հանդես է գալիս Հայաստանի հետ սահմանային իրավիճակը բանակցային ճանապարհով լուծելու դիրքերից և սատարում է միջազգային կոչերը՝ սահմանազատման և սահմանագծման անհրաժեշտության վերաբերյալ: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:
«Ադրբեջանը պաշտպանում է հայ-ադրբեջանական պետական սահմանին լարվածության կարգավորումը բանակցությունների ճանապարհով և սատարում միջազգային հանրության կոչերը՝ երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ: Ադրբեջանի սահմանների խախտումն անթույլատրելի է: Հայաստանը պետք է զերծ մնա այնպիսի գործողություններից, որոնք ուղղված են երկու երկրների սահմանին լարվածության ուժեղացմանը, և հարգի հարևան պետության սահմանները»,- ասվում է հայտարարության մեջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ