Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդդիմությունը հիմա պետք է լիներ փողոցում, ժողովրդին հավաքեր ու Նիկոլին պարտադրեր հեռանալ»․ Նաիրա Զոհրաբյան

Մայիս 27,2021 12:38

«Շատ կուզեի, որ Նիկոլ Փաշինյանը չգա ԱԺ։ Առաջարկել եմ նրան չհրավիրել, որովհետեւ նա ցանկացած հարթակ օգտագործելու է՝ խոսելու համար ամեն ինչից, բացի բուն խնդրից։ Պետք է գան այս իրավիճակի պատասխանատուները՝ պաշտպանության նախարարը, ԳՇ պետը, բայց ոչ Նիկոլ Փաշինյանը»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈւ զինծառայողների կողմից շրջափակվել եւ գերեվարվել է  ՀՀ ԶՈւ 6 զինծառայող, ԱԺ անկախ պատգամավորներն էլ արտահերթ նիստ հրավիրելու գործընթաց են սկսել։

Ինչ վերաբերում է փաստին, որ երեկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իրավիճակի վերաբերյալ ակնարկներ էր արել ՀԱՊԿ-ին ուղղված, Նաիրա Զոհրաբյանը նշեց․ «Դա Նիկոլի ձեռագիրն է։ Բոլորը մեղավոր են, իրենից բացի։ Նա չի կարողանում զինվորի անվտանգության խնդիրը լուծել, եւ օր առաջ պետք է հեռանա։ Չգիտեմ, թե նա ինչ է ուզում ՌԴ-ից կամ ՀԱՊԿ-ից։ Մի բան կարող եմ գնահատել, որ սահմանների անվտանգությունն ապահովել չկարողացող ու բոլորից կառչող իշխանությունը րոպե առաջ պետք է հեռանա։ Ընդդիմադիր քաղաքական ուժեր, դուք ինչո՞ւ եք լռում։ Վաղը կարող է ուշ լինել, եւ ձեր «բուկլետը» կարող է էլ պետք չլինել։ Ընդդիմությունը հիմա պետք է լիներ փողոցում, ժողովրդին հավաքեր ու Նիկոլին պարտադրեր հեռանալ։ Ընդդիմության՝ բուկլետ տպելու փուլն ինձ համար անհասկանալի է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31