Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մելիքյան. Իշխանությունը երևի որոշել է քարոզարշավը լցնել «աղմուկով ու փոշիով», որ ամեն ինչ լղոզվի

Մայիս 27,2021 11:56

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը

Հիշո՞ւմ եք՝ երկու օր առաջ բարձրաձայնում էի, որ ինչ-որ կուսակցություն գրանցվել է ուղիղ 8 օրում (6 աշխատանքային օրում):

Հայտնում եմ ձեզ, որ այդ կուսակցությունը 2 օրվա մեջ փաստորեն հասցրել է իր երկրորդ համագումարը գումարել, որոշել մասնակցել ընտրություններին, հավաքել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը առնվազն 80 թեկնածուի համար ու դրանք հանձնել ԿԸՀ։ Ֆանտաստի՛կ արդյունավետություն։ 10 օր առաջ՝ ոչինչ էլ չկա, իսկ այսօր՝ կա փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած կուսակցություն։

Այդ նորահայտ կուսակցության հապավումն է ՀԱՊԿ։ Նրանք թերևս միայն գրանցվելուց հետո՛ հայտնաբերեցին, որ նույն հապավմամբ առկա է միջազգային կազմակերպություն։ Բա հո չէի՞ն ուզում շփոթ առաջացնել։

Կարճ ասած՝ կապիտուլյանտների այս իշխանությունը երևի որոշել է քարոզարշավը լցնել «աղմուկով ու փոշիով», որ ամեն ինչ լղոզվի։

Հ.Գ. Այս ընտրություններին մասնակցում է 27 (քսանյոթ, Կառլ, քսանյո՛թ) քաղաքական ուժ։ 2018թ. ընտրություններին 11 էին, իսկ 2017-ին՝ 9:

Հ.Գ-2.
Վաղվանից փորձելու եմ պարզել՝ է՞լ ինչ «տիեզերական արագությամբ» գոյացած կուսակցություններ կան։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31