Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԳՇ պետը պետք է պատասխանատվության ենթարկվի»․ անկախ պատգամավորները մտադիր են արտահերթ նիստ հրավիրել

Մայիս 27,2021 11:40

«Նրանք գերեվարվել են այն հատվածներից, որոնք մերն են։ Ստացվում է, որ մեզ մեր տարածքից գերեվարել են։ Սա շատ վտանգավոր է, չգիտեմ նպատակն ու հետեւանքները»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈւ զինծառայողների կողմից շրջափակվել եւ գերեվարվել է ՀՀ ԶՈւ 6 զինծառայող։

«Քիչ առաջ անկախ պատգամավորների հետ քննարկում էինք արտահերթ նիստ հրավիրելու հարցը։ ՊՆ-ն եւ ԳՇ պետը պետք է գան եւ պատասխան տան։ Ի՞նչ խոչընդոտ կա, ի՞նչ գաղտնիք եւ անելանելի իրավիճակներ կան։ ԳՇ պետը պետք է պատասխանատվության ենթարկվի»,-նշեց Թագուհի Թովմասյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբեն says:

    Անկարող և անվճռական շտաբի պետից ու նախարարից ի՞նչ պատասխան եք ակնկալում: Մի հատ դրանց խեղճացած դեմքերին ու անճարակ վարքագծին նայեք, դրանք համարձակ հրամաններ տվող ե՞ն: Փոխանակ մեր տարածք ներխուժածներին մենք գերի բռնենք և փոխանակենք մեր գերիների հետ, իրենք են գալիս մեր մոտից զինվոր առևանգում:
    կարդացի ռազմագետ Կարեն Հովհաննիսյանի հայտնած հետևյալ տեղեկությունը. «12 հոգի մեկ էինք զինաթափել ու գերի բռնել, 3 հոգու՝ մեկ, ու բոլորն էլ Գեղարքունիքում, ինչու՞ բաց թողնելու հրաման տվեցիք, ինչու եք ամեն ինչ անում, որ Հայոց բանակը բարոյալքվի, ինչու՞…»:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31