Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյան. Ունենք այնպիսի իշխանություն, որը պատրաստ է ցանկացած աներեւակայելի քայլերի, միայն թե չկորցնի իշխանությունը. «Հրապարակ»

Մայիս 27,2021 11:36

Հարցազրույց Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի ներկայացուցիչ, նախկին ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանի հետ

– Մի կողմից քաղաքական դաշտը պատրաստվում է ընտրությունների, մյուս կողմից թշնամին գրոհում է ՀՀ սահմանները։ Մարդիկ մեղադրում են թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը։ Արդյո՞ք ընտրությունները հարցի լուծում են, չկա՞ այլ ուղի։

– Մենք ունենք այնպիսի իշխանություն, որը պատրաստ է ցանկացած աներեւակայելի քայլերի, միայն թե չկորցնի իշխանությունը։ Բնական կլիներ, եթե աղետալի պատերազմից հետո այս իշխանության առաջին դեմքերը (առաջին հերթին՝ այդ մարդը) ինքնակամ հեռանային՝ հասկանալով, որ ի վիճակի չեն երկրում որեւէ դրական փոփոխություն անելու։ Պատերազմից առաջ նրանց երկուսուկես տարվա գործունեությունը պետական համակարգի համատարած կազմալուծում է եղել՝ ձախողում բոլոր ոլորտներում։ Պատերազմի հետեւանքները, կորուստները քիչ թե շատ բարոյականություն, պատասխանատվություն, ազգային-պետական գիտակցություն ունեցողներին կթելադրեին համապատասխան գործողություններ, բայց սրանք այլ որակ են․․․ Փորձ կատարվեց պատերազմից, եռակողմ հայտարարությունից հետո հասարակությանը ոտքի հանել, մի զգալի մաս ոտքի կանգնեց։ Ցավոք, հասարակությունն այնպիսի շոկի մեջ էր, հսկայական պահանջ չձեւակերպվեց․․․ Դուք հիշեք այդ մարդու վիճակն առաջին օրերին՝ բունկերում թաքնված, ճվճվոցով, հիստերիաներով։

– Խոստովանեք, որ ընդդիմությունն էր նախեւառաջ մեղավոր՝ միակամ չէիք, կազմակերպված չէիք։

– Ճիշտ է, կարծում եմ՝ այլ քայլեր կարելի էր կատարել, բայց ես վստահ չեմ, որ նույնիսկ այդ պարագայում այս մարդն ինքնակամ կհեռանար։ Ունենք շարունակական աղետ, վերջին շաբաթների ընթացքում թշնամին արդեն Հայաստանի տարածքում է, իշխանությունները շարունակում են իրենց ավերիչ գործը։ Ընտրություններ՝ ուրեմն ընտրություններ, հենց այստեղ է, որ մեր բնակչության դիրքորոշումը պետք է արտահայտվի, մենք պետք է գիտակցենք, որ շարունակության դեպքում այդ ամենը բախելու է բոլորի դռները։ Հայաստանում պետք է ձեւավորել իշխանություն, որը կարող է որակական փոփոխություններ բերել եւ երկիրը տանել արժանապատիվ խաղաղության, ամենօրյա որակյալ աշխատանքով երկիրը դարձնել ավելի դիմացկուն, արժանապատիվ։ Մեր դաշինքն ամեն ինչ անելու է՝ օր առաջ այս իշխանություններից ազատվելու համար, վստահ ենք, որ հաղթելու ենք կամ, ինչպես պարոն Քոչարյանն է ասել՝ կրելու ենք։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31