Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սա աղետ է․ այս իշխանությունը եկավ դագաղներով, հանձնեց Արցախը»․ Զոհրաբյանը՝ հայ զինվորների գերեվարման մասին

Մայիս 27,2021 10:46

«Ուշադրություն դարձրեք, որ ադրբեջանցիները մտել ու առեւանգել են մեր պահպանության տարածքում։ ՊՆ-ն հաստատել է, այլապես հիմք չէինք ունենա հավատալու, որ կարող են մտնել ՀՀ ԶՈՒ պահպանության տարածք, առեւանգել, գետնին պառկեցնել ու գերեվարել։ Սա այլեւս աղետ է, անթույլատրելի է»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈւ զինծառայողների կողմից շրջափակվել եւ գերեվարվել է ՀՀ ԶՈւ 6 զինծառայող։

«Աղետը կանգնեցնել է պետք։ ՊՆ-ի ամենօրյա կոչերի մեջ «այլապես»-ն այդպես էլ չենք տեսնում։ Այս իշխանությունը եկավ դագաղներով, հանձնեց Արցախը, հիմա էլ ՀՀ սուվերեն տարածքի վտանգը կա։ Հետո էլ ասում են, թե «ապագա կա»։ Ես սարսափում եմ ձեր ապագայի մասին մտածելիս»,-հավելեց Նաիրա Զոհրաբյանը։

Արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ Նաիրա Զոհրաբյանին կոչ անելով ատելության խոսք չտարածել ԱԺ-ից․ «Դա հարիր չէ ձեր կարգավիճակին որպես պատգամավոր»։ Ապա Լիլիթ Մակունցը 20 րոպե ընդմիջում խնդրեց։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31