«Այսօր լուր տարածվեց, որ ՀՀ սահմանից, պաշտոնական մեկնաբանությամբ, գերեվարվել են հայ զինվորներ, սակայն ՀՀ սահմանից մենք չենք կարող դա անվանել գերեվարում։ Դա առեւանգում է, որը տեղի է ունենում այն պարագայում, երբ միջազգային գործընկերները պատշաճ գնահատական չեն տալիս եւ իրերն իրենց անունով չեն կոչում»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈւ զինծառայողների կողմից շրջափակվել եւ գերեվարվել է ՀՀ ԶՈւ 6 զինծառայող:
Լիլիթ Մակունցը բոլոր գործընկերներին հորդորեց հստակ դիրքորոշում հայտնել Ադրբեջանի անթույլատրելի գործողությունների նկատմամբ․ «Կա ակնկալիք, որպեսզի ՀԱՊԿ-ը շատ օպերատիվ արձագանքի իրադարձություններին։ Հապաղումն է գուցե, որ հանգեցնում է նման զարգացումների։ Հետագա բախումներից խուսափելու համար այն գործընկերները, որոնց անհանգստացնում են նման անթույլատրելի գործողությունները, պետք է հստակ գնահատական տան»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ