Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե աճի ցուցանիշը համեմատում ենք ահռելի գնաճի, սննդամթերքի թանկացման ու դրամի արժեզրկման հետ, նշված ցուցանիշից ոչինչ չի մնում. «Փաստ»

Մայիս 27,2021 10:25

Իշխանականները պրիմիտիվ քայլերով տնտեսական զարգացման շղարշ են փորձում ապահովել, իսկ մասնավորաբար էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այս հարցում իր վրա է վերցրել «պիոների» դերակատարությունը։

Քերոբյանը անգամ չէր վարանում այնպիսի կանխատեսում անել, թե զբոսաշրջության ոլորտում 319 տոկոս աճ ենք ունենալու։ Հասկանալի է, չէ՞, անցած տարվա կորոնավիրուսային տոտալ լոքդաունի համեմատ: Հիմա էլ էկոնոմիկայի նախարարը սկսել է վիճակագրական տվյալների մեջ դրական ցուցանիշներ գտնել ու հանրությանը հրամցնել, թե տնտեսության վիճակը բարելավվում է, մեծ աճեր են գրանցվում և այլն։

Մյուս կողմից՝ եթե նույնիսկ վերը նշված ցուցանիշները (ոչ պնդումները, այլ միայն թվերը) իրականությանը մոտ են, արդյո՞ք դրանք բավարար են մեծ սպասումներ ունենալու համար։ Հաշվի առնենք, որ անցյալ տարվա մարտ-ապրիլ ամիսներին համավարակի պատճառով խիստ սահմանափակումներ սահմանվեցին, որն ահռելի բացասական ազդեցություն ունեցավ տնտեսական ակտիվության անկման համար։ Իսկ այս տարվա ապրիլի 23,2% տոկոս աճը նույնիսկ այն չէ, ինչ պետք է լիներ, քանի որ այս տարի լոքդաուն կամ տնտեսական սահմանափակումներ ընդհանրապես չեն գործել։ Իսկ եթե խնդիրն առավել խորը դիտարկենք, ապա իրավիճակը նույնիսկ շատ մտահոգիչ է, որ այս տարվա առաջին չորս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընդամենը 2,6% աճ է գրանցվել, այլ ոչ թե երկնիշ աճ։ Մյուս կողմից՝ եթե աճի այսպիսի ցուցանիշը համեմատում ենք ահռելի գնաճի, սննդամթերքի թանկացման ու դրամի արժեզրկման հետ, ապա նշված ցուցանիշից ոչինչ չի մնում։

Ներդրումների ներգրավման համար առաջին հերթին տնտեսական կայունություն է պետք, իսկ դա իշխանություններն ի վիճակի չեն ապահովել, քանի որ նրանք ընդհանրապես մասնագետներին ու պրոֆեսիոնալներին լսելու կարողություն չունեն։ Փաշինյանի ու իր թիմի մեծամտությունն այն աստիճանի է, որ իրենց թվում է, թե ամեն ինչ գիտեն, ու խորհուրդների կարիք էլ չունեն։ Իսկ ընդհանուր առմամբ, նրանք ապացուցել են, որ ոչ մի բանի պիտանի չեն: Ներողություն, երևի բացառությամբ ամեն ինչ փլուզելուց, ավերելուց ու փչացնելուց:

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31