Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը երեկ աշխատանքային այցով ժամանել էր Երեւան։ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ հանդիպման ժամանակ Մոհամադ Զարիֆը մեկ անգամ եւս ընդգծել է իր երկրի դիրքորոշումն առ այն, որ «միջազգայնորեն ճանաչված սահմանները եւ տարածքային ամբողջականությունը իրենց կարմիր գիծն են»։ «Շատ մտահոգված ենք վերջին երկու շաբաթվա ընթացքում տեղի ունեցած սրացումներով: Մենք զգուշացրել ենք, որպեսզի զսպվածություն ցուցաբերվի: Կոնկրետ այս այցի նպատակն այն է, որպեսզի օգտակար լինեմ նման սրացումները լուծելու հարցում»,- ասել է Զարիֆը՝ տեղեկացնելով, որ նախօրերին զրույցներ է ունեցել նաեւ Ադրբեջանում եւ հույս է հայտնել, որ կկարողանան վերջին ժամանակահատվածում սրված իրավիճակը հանգուցալուծելու տարբերակներ գտնել:
Այսպիսով, Իրանը ձգտում է հավասարակշռված քաղաքականություն վարել հարեւան երկրների հետ։ Լավ գիտակցելով սեփական շահերն ու հաշվարկելով վտանգները, գործում է դանդաղ շտապելու տրամաբանությամբ։ Իրանի համար կարեւոր է մաս կազմել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին եւ կոմունիկացիաներին՝ դրանց հնարավոր գործարկման դեպքում…»։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում։